Նորություններ»
Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը միայն ԱրմՌադիո FM 107-ի ուղիղ եթերում
04 Փետրվարի 2013 - 21:34
Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը միայն ԱրմՌադիո FM 107-ի ուղիղ եթերում
Մեր շատ սիրելի և հավատարիմ ունկնդիրներ,
Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպումը եվրոպական ոչ մի հեռուստաընկերություն չի նկարահանելու, և հետեւաբար, “Արմենիա ԹիՎի”-ն հնարավորություն չի ունենա ցուցադրելու այդ հանդիպումը:
Ընդառաջելով մեր բազմաթիվ ֆուտբոլասերների խնդրանքին` մենք, այնուամենայնիվ, ստեղծել ենք հնարավորություն այդ ֆուտբոլային իրադարձությունից անմասն չմնալու համար:
Եվ այսպես, փետրվարի 5-ին, ժամը 22:45-ին ԱրմՌադիո FM 107-ի ուղիղ եթերում կհեռարձակվի Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական խաղը:
Ցանկանում ենք ձեզ հաճելի ժամանց, իսկ մեր հավաքականի տղաներին` միայն հաղթանակ:
Լավագույն ցանկություններով`
ԱրմՌադիո FM 107
Մեկնաբանություններ՝